Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ստուգատես

Անուն – Միլենա
Ազգանուն- Մարտիրոսյան
Դասարան-4-2
Դպրոց-Հյուսիսային դպրոց
milena.m@mskh.am



1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հարյուրավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4։
1) 44324
2)4324
3) 44234
4)32444

2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման  կարգով:
1) 2466, 5159, 8427, 8436
2) 8427, 6436, 2466, 5159
3) 8427, 6436, 5159, 2466
4) 2466, 8427, 6436, 5159

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք  30-ով, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 30 անգամ
2) կփոքրանա 30 անգամ
3) կփոքրանա 30-ով
4) կմեծանա 30-ով

4․ 7580 < 75*0 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։
1)5
2)9
3)8
4)3

5․ Գտի՛ր 35 թվի 5/7 մասը:
1) 57
2) 5
3)49
4) 25

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է  4ժ30ր րոպեներով։

1) 126ր
2) 270ր
3) 430ր
4) 24030ր

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:

Captionless Image

1)6/12
2)12/6
3)6/6
4)1/6

8․ Քանի՞  գրամ է 7/100 կիլոգրամը։
1) 70
2) 7100
3) 700000
4) 17

9․Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը։
1) 9000
2)9999
3)10999
4)1

10․ Գտի՛ր  6534  թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 0
2) 34
3) 534
4) 4


11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  2, 3, 5, 8, 13,_21__

12. Հաշվի՛ր  15 · (105 − 350 : 7) արտահայտության արժեքը։ 825

13. AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ (տե՛ս նկարը) : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:

14սմ

Captionless Image

14. Տուփում կա 10 կանաչ, 5 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։

16 մատիտ

15. Հավասարակողմ եռանկյան պարագիծը  33 դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։

11դմ

16. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի է, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։

18 դեղձենի

17. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321  է։ Որո՞նք են այդ թվերը։

105, 107, 109

Posted in Մայրենի

Ագռավ

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի:
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և
փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ
գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝
կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք
մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և
իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր
հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։
Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են
նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և
արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

    Մարդիկ ագռավներին այդքան էլ չեն սիրում, քանի որ նրանք գողանում են մարդկանց իրերը:
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

    Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում,
    ուտում են:
  3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

    Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց
    բներից:
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
 Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
     Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
     Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
    Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել
    թշնամիներից:

     Սպիտակ ագռավներ չեն լինում:
  2. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

    Իմացա, որ ագռավները ընկույզները կոտրելու համար դրանք նետում են մեքենաների տակ, կամ շատ
    բարձրից գետնին են գցում։ Իմացա, որ նրանք շատ խելացի են եւ իրենց կարողանում են պաշտպանել
    տարբեր ձեւերով։ Նրանք նաեւ կարողանում են իրար հետ շփվել։ Իմացա նաեւ, որ կան սպիտակ
    ագռավներ:
  3. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ-քիչ
    բարձր-ցածր
    մեծ-փոքր
    արագ-դանդաղ
  4. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    ագռավներ
    մարդիկ
  5. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
    Հնարամիտ
    հավատարիմ
  6. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
     առարկա,
     թիվ,
     հատկանիշ
    գործողություն:
Posted in մայենիի ստուգատես

Նեմոն և իր ընկերը

Մենք՝ ընտանիքով գնացել էինք Իսպանիայի Վալենսիա քաղաքը: Այնտեղ մի մեծ ակվարիում կա: Մենք այցելեցինք այնտեղ և ես տեսա օվկիանոսների ու ծովերի բոլոր տեսակի ձկներին:
Եվ հանկարծ ես հանդիպեցի Նեմոյին: Ապակու ետևից նա մոտեցավ ինձ: Ինձ թվաց նա տխուր էր և փնտրում էր իր ընկերոջը, որովհետև անհանգիստ այս ու այն կողմ էր նայում: Ես խոստացա իրեն գտնել նրան: Ես շատ փնտրելուց հետո գտա իր ընկերոջը ու ձեռքով ուղղություն տվեցի, որ գնա Նեմոյի մոտ: Նրանք գտան իրար և իրենց պոչիկները թափահարելով` ինձ շնորհակալություն հայտնեցին: Ես շատ ուրախ ու երջանիկ վերադարձա այնտեղից: