Posted in Մայրենի, ռուսերեն-6դասարան

1 урок проекта «Любовь — вечная тема искусств а»

Прочитайте текст и обсудите его:

Если мы обратимся к справочной литературе, то сможем найти определение понятию «любовь».Любовь — чувство, свойственное человеку, глубокая привязанность и устремленность к другому человеку или объекту, чувство глубокой симпатии.Это одно из определений любви, но в психологии нет единого определения любви. Ведь каждый человек может по-своему трактовать определение этого чувства — это некая установка, которая задает поведенческую модель отношения партнера к окружающему миру или объекту любви.

Давайте рассмотрим мнения психологов по данному вопросу: Э. Фромм считает любовью сиюминутное чувство, которое появляется в моменты великой радости, мотивацией чувств может быть страх перед одиночеством, в редких проявлениях — садизм. По словам Э. Фромма, любовь похожа на коммерческую сделку, любить – это брать и отдавать по полной, раскрыться, посвятить свои тайны и пустить в свой сокровенный мир любви и переживаний. Быть сильным, не отпускать чувства на самотек, контролировать процесс, как бы ни парадоксально это звучало.На место первых бурных всплесков эмоций приходят отважные и прочные чувства, которые помогают удержать плот любви на плаву, а не позволить ему разбиться о скалы вражды, ненависти, постоянных ссор и скандалов.

А вот психолог А.В.Петровский считает, что любовь – это внешние проявления чувства, доступные для наблюдения каждому. То, как меняется внешне человек при появлении чувства привязанности к другому, отрекается от прежней жизни и начинает совершать безумные действия. Любовь предполагает искренность и открытость друг перед другом. Представление о любви может варьироваться в зависимости от конкретного человека, а также рассматриваемой культуры. Результат каждого спора о любви бывает более близким к истине в привязке к какому-то времени или месту. Например, в некоторых случаях любовь может являться выбором, в то время как в других, – неуправляемым чувством.

Вопросы для обсуждения:

Как вы считаете, что такое любовь?

Любовь ето сильные чуства. Ради него ты гатов на все.

Согласны ли вы Э. Фроммом?

Да я сагласна.

Согласны ли вы с А.В. Петровским?
Я считаю что любовь это такое чувство которое мы испытываем не только к другому полу а ко всему в этом мире. Мы должны любить всё и всех.

Как вы думаете, любовь — это созидательное и разрушительное чувство? Почему?

Если любовь искренен то это счастье а если нет то это причиняет боль.

Имеет ли любовь влияние на искусство? Почему?

Я думаю да потому что это даёт мотивацию.

Posted in Մայրենի, մաթեմատիկա 6-դասարան

Երկու մեծությունների հարաբերություն անվանում են նրանց քանորդը։

Օրինակ՝ a թվի հարաբերությունը b թվին գրում են այսպես՝ a:b կամ a/b։

Երկու թվերի հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի՞ անգամ է առաջին թիվը մեծ երկրորդից, կամ առաջին թվի ո՞ր մասն է կազմում երկրորդ թիվը:

Թվերը նույն թվով բազմապատկելիս կամ նույն թվի վրա բաժանելիս նրանց հարաբերությունը չի փոխվում:  5/2 = 10/4 = 50/20, ապա 5:2 հարաբերությունը կարելի է փոխարինել 10:4 կամ 50:20 հարաբերությամբ:

5 թվի հարաբերությունը 2-ին և 2-ի հարաբերությունը 5-ին, ինչպես և 5/2 և 2/5 կոտորակները, անվանում են փոխադարձաբար հակադարձ:

Նույնանուն մեծությունների (երկարություն, զանգված և այլն) հարաբերությունը գտնելու համար դրանք պետք է արտահայտել չափման նույն միավորներով:

Օրինակ

30 սմ-ի և 1մ -ի հարաբերությունը գտնելու համար, պետք է սկզբում երկու մեծությունները գրել կամ մետրերով կամ էլ սանտիմետրերով, և ապա գտնել դրանց քանորդը:

30սմ =3/10մ, 100սմ =1մ, ուրեմն, հարաբերությունը կլինի 30:100=3/10։

Տեսանյութ

Դասարանական աշխատանք

1․ Գտիր հարաբերությունը

ա) 3-ի 5-ի=3/5

բ) 4-ի և 7-ի=4/7

գ) 11-ի և 20-ի=11/20 

դ) 1/2-ի և 3/7-ի=6/7

2․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։

ա) 8 ։ 36 =2/9

բ) 5 : 30 =1/6

գ) 7 : 21 =1/3

դ) 11 : 22 =1/2

3․ Գրիր տրված հարաբերության հակադարձ հարաբերությունը

ա)  5/7  —  7/5

բ)  3/8  — 8/3

գ)  15/23  —23/15

դ)  37/17  —17/37

4․ 5 մետր բամբակե գործվածքից կտրեցին 3 մետրը։ Գտիր, թե գործվածքի ո՞ր մասը կտրեցին։
3:5=3/5

5. 1 ժամը օրվա ո՞ր մասն է։
1:24=1/24

6․ Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ: Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:
28+56=84 28:84=28/84 56:84=56/84

7․Յոթերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 6-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ:  Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին
30-6=24  6:24=6/24=1/4

Լրացուցիչ առաջադրանք

1․ 1 սմ-ն 1 մ-ի ո՞ր մասն է։
1մ=100սմ 1:100=1/100

2․ 1 գրամը 1 կիլոգրամի ո՞ր մասն է։

3․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։

ա) 4 ։ 32 =

բ) 15 : 25 =

գ) 20 : 40 =

դ) 100 : 50 =

4․ 8 ժամում խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտիր մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։

5․ Երկու թվեր հարաբերում են՝ ինչպես 5 ։ 11

 Գրիր այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 32-ի։

Posted in Մայրենի
  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

    ճերմակ-սպիտակ
    սաստիկ-խիստ
    հատընդհատ-ընդհատվող
    տարակուսով-կասկածանքով
    հախուռն-համարձակ, կատաղի
    պատկառանք-հարգանք
    քյոխվա-տանուտեր
    գզիր-կատարածու
    չարդախ- ծածկ
    արխալուղ- տղամարդկանց մինչև ծնկները հասնող հագուստ
  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

    Ես իմացա, որ շները ամենահավատարիմ կենդանիներն են ու մարդու բարեկամը:
  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:

    Խադիկոն էլ Չալանկի նման հավատարիմ ու խելացի շուն էր: Անկախ ամեն ինչից, նրանք չդավաճանեցին իրենց տիրոջը:
  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:

    Նմանությունը այն է, որ երկուսն էլ հավատարիմ, բարի ու նվիրված շներ էին: Իսկ տարբերությունը՝ Չալանկը հսկում էր տունը, պահպանում էր կովերին գայլերից ու գողերից, քշում էր օտար հավերին, իմաց էր տալիս, երբ օտար մարդ էր մտնում բակ և ապրում էր բակում: Իսկ Խադիկոն ապրում էր տանը իր տիրոջ հետ: եվ ամեն օր ճանապարհում էր նրան մինչև կայարան ու սպասում այնտեղ մինչև նրա վերադարձը:
  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:

    Իմ սիրելի կենդանին շունն է: Որովհետև նրանք խելացի են և հավատարիմ : Տանը ունեցել եմ թութակներ և ձկներ, բայց հիմա ոչ մի կենդանի չունեմ:
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Մայիսի 11-ին կամ 12-ին մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։
Posted in Մայրենի

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

    Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

    Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով: Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ: Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:  
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

    Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ: Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում օգտվում են պատրաստի նյութերից:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :

    Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Posted in Մայրենի

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

    Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

    Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: 
  2. Ի՞նչ է էկոլոգիան:

    Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան:
  3. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ

    եթե չենք խնամում, ջրում տնային բույսերը, ապա նրանք կարող են չորանալ և մահանալ:

Posted in Մայրենի

Հողը և կենդանի օրգանիզմները

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ *գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

    բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը և անձրևաորդերը:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

    Հողը երկրագնդի մակերևույթի վեռին բերրի շերտն է:
     Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

    Քանի որ հումուսը շատ է:

  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

    տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:

    Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

    Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր:
     Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Posted in Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:
    Վահագն հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, անպրոպի ու կայծակի աստվածն է: Նա ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ: Նրա երեք բաղկացուցիչ մասերն են երկինքը, երկիրն ու ծովը:
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

    ծիրանի, զկարմրիկն, խարտեաշ, հուր: Բանաստեղծության մեջ իշխող գույնը դա նարնջագույնն է:
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

    Վահագնը ծնվեց չորս տարրերից՝ օդից,հողից, ջրից և կրակից:
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

    եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
    Նա հուր հեր ուներ,
    Բոց ուներ մօրուս,
    եվ աչկունքն էին արեգակունք:

    Վահագնը խարտյաշ,պայծառ աչքերով, հուր մազերով մի պատանի էր:
  5. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

    Իմ կարծրքով այս ծնունդը իրական է: Իմ կարծիքով բոլոր հին աստվածները տարօրինակ ու հետաքրքիր ձևով են ծնվել:
  6. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

    Երկնում էր երկինք,
    Երկնում էր երկիր,
    Երկնում էր և ծովը ծիրանի.
    Երկունքը բռնել էր ծովում
    Նաև կարմրիկ եղեգնիկին,
    Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
    Եղեգնի փողով բոց էր ելնում,
    եվ բոցից925 դուրս էր վազում
    Խարտյաշ մի պատանեկիկ.
    Նա հուր մազեր ուներ,
    Բոց մորուք ուներ,
    եվ աչքերն էին արեգակներ:
  7. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  8. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:
Posted in Մայրենի
  • прасол- оптовый скупщик скота и разных припасов (обычного мяса, рыбы) для перепродажи.
  • спесь – надменность, высокомерие.
  • риксдалер – денежная единица Швеции.

Ответить на вопросы (в блоге): 

  • В чем заключается главная мысль сказки?
    Главная мысль сказки в том, что не надо хвастаться друг перед другом своим происхождением, заслугами родителей, считая,что только в их жилах течёт ” настоящая ” кровь.
  • Чему учит сказка?
    Сказка учит тому,что каждый человек добивается в жизни того, чего он пожелает. И это зависит только от него самого. поэтому не следует придавать значения словам,которые говорят окружающие. нужно действовать и идти к своей цели.
  • Кто из героев сказки понравился тебе больше всех? Почему?
    Мне больше всех понравился бедный мальчик нз прислуги. Потому что он сумел доказать, что та девочка была не права.

Раскрой скобки, вставь пропущенные буквы. Замени выделенные слова синонимами.

Утро пришло. Лизавета Ивановна встала, вынула из комода ключ,протянула его Герману и дала ему подробное наставление. Он спустился вниз  по витой лестнице и вошлёл опять в спальню графини. Лизавета Ивановна погасила догорающую свечу.

Несколько лет назад в центре столицы поднялось красивое здание. На его фасаде интересные часы. Каждый день на циферблате открываются чёрные створки, а за ними появляются  герои народных сказок.