Posted in մայենիի ստուգատես

Նեմոն և իր ընկերը

Մենք՝ ընտանիքով գնացել էինք Իսպանիայի Վալենսիա քաղաքը: Այնտեղ մի մեծ ակվարիում կա: Մենք այցելեցինք այնտեղ և ես տեսա օվկիանոսների ու ծովերի բոլոր տեսակի ձկներին:
Եվ հանկարծ ես հանդիպեցի Նեմոյին: Ապակու ետևից նա մոտեցավ ինձ: Ինձ թվաց նա տխուր էր և փնտրում էր իր ընկերոջը, որովհետև անհանգիստ այս ու այն կողմ էր նայում: Ես խոստացա իրեն գտնել նրան: Ես շատ փնտրելուց հետո գտա իր ընկերոջը ու ձեռքով ուղղություն տվեցի, որ գնա Նեմոյի մոտ: Նրանք գտան իրար և իրենց պոչիկները թափահարելով` ինձ շնորհակալություն հայտնեցին: Ես շատ ուրախ ու երջանիկ վերադարձա այնտեղից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *