Posted in Մայրենի

Ագռավ

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի:
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և
փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ
գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝
կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք
մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և
իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր
հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։
Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են
նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և
արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

    Մարդիկ ագռավներին այդքան էլ չեն սիրում, քանի որ նրանք գողանում են մարդկանց իրերը:
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

    Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում,
    ուտում են:
  3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

    Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց
    բներից:
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
 Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
     Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
     Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
    Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել
    թշնամիներից:

     Սպիտակ ագռավներ չեն լինում:
  2. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

    Իմացա, որ ագռավները ընկույզները կոտրելու համար դրանք նետում են մեքենաների տակ, կամ շատ
    բարձրից գետնին են գցում։ Իմացա, որ նրանք շատ խելացի են եւ իրենց կարողանում են պաշտպանել
    տարբեր ձեւերով։ Նրանք նաեւ կարողանում են իրար հետ շփվել։ Իմացա նաեւ, որ կան սպիտակ
    ագռավներ:
  3. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ-քիչ
    բարձր-ցածր
    մեծ-փոքր
    արագ-դանդաղ
  4. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    ագռավներ
    մարդիկ
  5. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
    Հնարամիտ
    հավատարիմ
  6. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
     առարկա,
     թիվ,
     հատկանիշ
    գործողություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *