Posted in Մայրենի, մաթեմատիկա 6-դասարան

Երկու մեծությունների հարաբերություն անվանում են նրանց քանորդը։

Օրինակ՝ a թվի հարաբերությունը b թվին գրում են այսպես՝ a:b կամ a/b։

Երկու թվերի հարաբերությունը ցույց է տալիս, թե քանի՞ անգամ է առաջին թիվը մեծ երկրորդից, կամ առաջին թվի ո՞ր մասն է կազմում երկրորդ թիվը:

Թվերը նույն թվով բազմապատկելիս կամ նույն թվի վրա բաժանելիս նրանց հարաբերությունը չի փոխվում:  5/2 = 10/4 = 50/20, ապա 5:2 հարաբերությունը կարելի է փոխարինել 10:4 կամ 50:20 հարաբերությամբ:

5 թվի հարաբերությունը 2-ին և 2-ի հարաբերությունը 5-ին, ինչպես և 5/2 և 2/5 կոտորակները, անվանում են փոխադարձաբար հակադարձ:

Նույնանուն մեծությունների (երկարություն, զանգված և այլն) հարաբերությունը գտնելու համար դրանք պետք է արտահայտել չափման նույն միավորներով:

Օրինակ

30 սմ-ի և 1մ -ի հարաբերությունը գտնելու համար, պետք է սկզբում երկու մեծությունները գրել կամ մետրերով կամ էլ սանտիմետրերով, և ապա գտնել դրանց քանորդը:

30սմ =3/10մ, 100սմ =1մ, ուրեմն, հարաբերությունը կլինի 30:100=3/10։

Տեսանյութ

Դասարանական աշխատանք

1․ Գտիր հարաբերությունը

ա) 3-ի 5-ի=3/5

բ) 4-ի և 7-ի=4/7

գ) 11-ի և 20-ի=11/20 

դ) 1/2-ի և 3/7-ի=6/7

2․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։

ա) 8 ։ 36 =2/9

բ) 5 : 30 =1/6

գ) 7 : 21 =1/3

դ) 11 : 22 =1/2

3․ Գրիր տրված հարաբերության հակադարձ հարաբերությունը

ա)  5/7  —  7/5

բ)  3/8  — 8/3

գ)  15/23  —23/15

դ)  37/17  —17/37

4․ 5 մետր բամբակե գործվածքից կտրեցին 3 մետրը։ Գտիր, թե գործվածքի ո՞ր մասը կտրեցին։
3:5=3/5

5. 1 ժամը օրվա ո՞ր մասն է։
1:24=1/24

6․ Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ: Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:
28+56=84 28:84=28/84 56:84=56/84

7․Յոթերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 6-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ:  Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին
30-6=24  6:24=6/24=1/4

Լրացուցիչ առաջադրանք

1․ 1 սմ-ն 1 մ-ի ո՞ր մասն է։
1մ=100սմ 1:100=1/100

2․ 1 գրամը 1 կիլոգրամի ո՞ր մասն է։

3․ Հարաբերությունն արտահայտիր սովորական կոտորակի տեսքով, եթե հնարավոր է՝ կրճատիր։

ա) 4 ։ 32 =

բ) 15 : 25 =

գ) 20 : 40 =

դ) 100 : 50 =

4․ 8 ժամում խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտիր մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։

5․ Երկու թվեր հարաբերում են՝ ինչպես 5 ։ 11

 Գրիր այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 32-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *