Posted in Մայրենի
  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

    ճերմակ-սպիտակ
    սաստիկ-խիստ
    հատընդհատ-ընդհատվող
    տարակուսով-կասկածանքով
    հախուռն-համարձակ, կատաղի
    պատկառանք-հարգանք
    քյոխվա-տանուտեր
    գզիր-կատարածու
    չարդախ- ծածկ
    արխալուղ- տղամարդկանց մինչև ծնկները հասնող հագուստ
  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

    Ես իմացա, որ շները ամենահավատարիմ կենդանիներն են ու մարդու բարեկամը:
  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:

    Խադիկոն էլ Չալանկի նման հավատարիմ ու խելացի շուն էր: Անկախ ամեն ինչից, նրանք չդավաճանեցին իրենց տիրոջը:
  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:

    Նմանությունը այն է, որ երկուսն էլ հավատարիմ, բարի ու նվիրված շներ էին: Իսկ տարբերությունը՝ Չալանկը հսկում էր տունը, պահպանում էր կովերին գայլերից ու գողերից, քշում էր օտար հավերին, իմաց էր տալիս, երբ օտար մարդ էր մտնում բակ և ապրում էր բակում: Իսկ Խադիկոն ապրում էր տանը իր տիրոջ հետ: եվ ամեն օր ճանապարհում էր նրան մինչև կայարան ու սպասում այնտեղ մինչև նրա վերադարձը:
  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:

    Իմ սիրելի կենդանին շունն է: Որովհետև նրանք խելացի են և հավատարիմ : Տանը ունեցել եմ թութակներ և ձկներ, բայց հիմա ոչ մի կենդանի չունեմ:
  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Մայիսի 11-ին կամ 12-ին մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *