1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։
Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոճիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:
2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարջաշաղախ ալրափոշին և փախչում զվարճաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկն-իկ, զատիկ, ծաղիկ, մայր-իկ, աղջիկ, շն-իկ, փիս-իկ, գեղեցիկ, կապիկ, փոքր-իկ, սիրուն-իկ, կողիկ (կոտլետ), թիթեռն-իկ, ծիտ-իկ, քթ-իկ, տոտ-իկ, մատ-իկ,գնդակ, գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվ-ակ, զավակ, բակ, գուշակ, որդ-յակ, դղյակ, կտակ, պատան-յակ, թիակ, թակ, բլր-ակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլ-ուկ, բուկ, մանուկ, գառն-ուկ, ձագ-ուկ, ձուկ, ձի-ուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդ-ուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:
4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
Որոշել էր անպայման սեփականել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Այս պատվանդանի վրա հուշարձան են բարձրացնելու։
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են հաստատել: