Posted in մայենիի ստուգատես

Նեմոն և իր ընկերը

Մենք՝ ընտանիքով գնացել էինք Իսպանիայի Վալենսիա քաղաքը: Այնտեղ մի մեծ ակվարիում կա: Մենք այցելեցինք այնտեղ և ես տեսա օվկիանոսների ու ծովերի բոլոր տեսակի ձկներին:
Եվ հանկարծ ես հանդիպեցի Նեմոյին: Ապակու ետևից նա մոտեցավ ինձ: Ինձ թվաց նա տխուր էր և փնտրում էր իր ընկերոջը, որովհետև անհանգիստ այս ու այն կողմ էր նայում: Ես խոստացա իրեն գտնել նրան: Ես շատ փնտրելուց հետո գտա իր ընկերոջը ու ձեռքով ուղղություն տվեցի, որ գնա Նեմոյի մոտ: Նրանք գտան իրար և իրենց պոչիկները թափահարելով` ինձ շնորհակալություն հայտնեցին: Ես շատ ուրախ ու երջանիկ վերադարձա այնտեղից:

Posted in Մայրենի, մայենիի ստուգատես

Կամակոր թագավորը

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: դերձակներին, կարճ, թախտին, մարդ,
  

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

դերձակ -Կարուձև անող արհեստավոր

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավորгх

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Գոյական- երկրի, դերձակ
Ածական- երկար
Բայ- ասում է

6. Տեքստից  դուրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս:

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Քանի որ նա կամակոր է:

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Նա վերմակը կարճ է կարում և ճիպոտով հարվածում է թագավորի ոտքերին:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն  մարդ իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:
Վերմակի տակ թաքուն սարդ կդնեի և կվախենար ու կպախկվեր վերմակի տակ:

12.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
Թագավոորի Պատիժ