Posted in բնագիտություն-6 դասարան

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն :Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:
Օրինակ
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Օրինակ

Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:

lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

lens-b2.gif

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:

     Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը ա)փոքր է լինում անկման անկյունից բ) մեծ է լինում անկման անկյունից

     Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում:
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

    Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

    Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ   լույսը բեկվում է և անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը։
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

    Երբ օդը անհավասարաչափ է տաքանում դա կոչվում է անհամասեռ միջավայր:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

    Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են:
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

    Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

     Եթե ​​Արևը գտնվում է հորիզոնից ցածր, և մթնոլորտում առկա են սառույցի մանրադիտակային բյուրեղներ, դիտորդները կարող են նկատել Արեգակից աջ և ձախ մի քանի պայծառ շողշողացող բծեր: Այս տարօրինակ լուսապսակները հավատարմորեն հետևում են մեր լուսատուին երկնակամարով, անկախ նրանից:
Posted in մայենի 6-դասարան

Գործնական քերականություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոճ, ակնակապիչ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոճիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց  ամպին, բարձրացավ ամբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարջաշաղախ ալրափոշին և փախչում զվարճաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկն-իկ, զատիկ, ծաղիկ, մայր-իկ, աղջիկ, շն-իկ, փիս-իկ, գեղեցիկ, կապիկ, փոքր-իկ, սիրուն-իկ, կողիկ (կոտլետ), թիթեռն-իկ, ծիտ-իկ, քթ-իկ, տոտ-իկ, մատ-իկ,գնդակ, գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվ-ակ, զավակ, բակ, գուշակ, որդ-յակ, դղյակ, կտակ, պատան-յակ, թիակ, թակ, բլր-ակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլ-ուկ, բուկ, մանուկ, գառն-ուկ, ձագ-ուկ, ձուկ, ձի-ուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդ-ուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

Որոշել էր անպայման սեփականել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Այս պատվանդանի վրա հուշարձան են բարձրացնելու։

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են հաստատել:

Posted in մաթեմատիկա 6-դասարան

Դասարանական աշխատանք

1. Սեղանին 15 խնձոր էր դրված։ Սյուզաննան հավասար թվով խնձորներ հյուրասիրեց Լևոնին, Ջեմմային և Անդրանիկին։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։ 
15 : 3 =5
x=0

2. Կազմիր հավասարում և լուծիր.

ա) Լիլիթը մտապահեց մի թիվ, փոքրացրեց այն 3-ով և արդյունքը մեծացրեց 5-ով։ Ի՞նչ թիվ ստացավ նա։ 
x-3+5=x+2

բ) Սուրենը մտապահեց մի թիվ, փոքրացրեց այն 7-ով և արդյունքը մեծացրեց 4 անգամ։ Ի՞նչ թիվ ստացավ նա։
(x-3)x 5 =x-15

3. Խնդրի անհայտ մեծություններից մեկը նշանակելով x-ով՝ ըստ խնդրի պայմանը կազմիր հավասարում և լուծիր այն.

ա) Մի թիվ 5 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 42 է։ 

x+5=42

x=37

բ) Մի թիվ 3 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 28 է։

x : 3=28
x=84

4. Երկու դարակում ընդամենը 63 գիրք կա, ընդ որում մեկում 2 անգամ քիչ գիրք կա, քան մյուսում։ Քանի՞ գիրք կա ամեն դարակում։

առաջին դարակ – x

երկրորդ դարակ – 2x

x + 2 x=63

5. Գիրքն ունի 60 էջ։ Կարդացել են 2 անգամ ավելի շատ էջ, քան մնացել էր կարդալու։ Քանի՞ էջ էր մնում կարդալու։ 

կարդացված էջերի քանակ՝20

Դեռ չկարդացված էջերի քանակ՝10

6. Հավերն ու ճուտերը միասին 20 հատ են։ Հավերը 4 անգամ քիչ են ճուտերից։ Քանի՞ ճուտ կա։ 

Հավերի քանակը 16

Ճնտերի քանակը- 4

7. 124 մետր քաթանը պետք է բաժանել երկու մասի այնպես, որ մի կտորը մյուսից 12 մետրով երկար լինի։ Քանի՞ մետր երկարություն կունենա յուրաքանչյուր կտորը։
68

8. Դահուկավազքի մրցումներին մասնակցում էին 53 մարզիկ։ Աղջիկները 17-ով քիչ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էին մասնակցում մրցումներին։

36 տղա

17 աղջիկ՝

9. Երկու հոգի 15.000 դրամը պետք է բաժանեին այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ։ Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին։ 
18

10. Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից, իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից։ Քանի՞ տարեկան է հայրը։
12000

Posted in Մայրենի, ռուսերեն-6դասարան

1 урок проекта «Любовь — вечная тема искусств а»

Прочитайте текст и обсудите его:

Если мы обратимся к справочной литературе, то сможем найти определение понятию «любовь».Любовь — чувство, свойственное человеку, глубокая привязанность и устремленность к другому человеку или объекту, чувство глубокой симпатии.Это одно из определений любви, но в психологии нет единого определения любви. Ведь каждый человек может по-своему трактовать определение этого чувства — это некая установка, которая задает поведенческую модель отношения партнера к окружающему миру или объекту любви.

Давайте рассмотрим мнения психологов по данному вопросу: Э. Фромм считает любовью сиюминутное чувство, которое появляется в моменты великой радости, мотивацией чувств может быть страх перед одиночеством, в редких проявлениях — садизм. По словам Э. Фромма, любовь похожа на коммерческую сделку, любить – это брать и отдавать по полной, раскрыться, посвятить свои тайны и пустить в свой сокровенный мир любви и переживаний. Быть сильным, не отпускать чувства на самотек, контролировать процесс, как бы ни парадоксально это звучало.На место первых бурных всплесков эмоций приходят отважные и прочные чувства, которые помогают удержать плот любви на плаву, а не позволить ему разбиться о скалы вражды, ненависти, постоянных ссор и скандалов.

А вот психолог А.В.Петровский считает, что любовь – это внешние проявления чувства, доступные для наблюдения каждому. То, как меняется внешне человек при появлении чувства привязанности к другому, отрекается от прежней жизни и начинает совершать безумные действия. Любовь предполагает искренность и открытость друг перед другом. Представление о любви может варьироваться в зависимости от конкретного человека, а также рассматриваемой культуры. Результат каждого спора о любви бывает более близким к истине в привязке к какому-то времени или месту. Например, в некоторых случаях любовь может являться выбором, в то время как в других, – неуправляемым чувством.

Вопросы для обсуждения:

Как вы считаете, что такое любовь?

Любовь ето сильные чуства. Ради него ты гатов на все.

Согласны ли вы Э. Фроммом?

Да я сагласна.

Согласны ли вы с А.В. Петровским?
Я считаю что любовь это такое чувство которое мы испытываем не только к другому полу а ко всему в этом мире. Мы должны любить всё и всех.

Как вы думаете, любовь — это созидательное и разрушительное чувство? Почему?

Если любовь искренен то это счастье а если нет то это причиняет боль.

Имеет ли любовь влияние на искусство? Почему?

Я думаю да потому что это даёт мотивацию.