Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: դերձակներին, կարճ, թախտին, մարդ,
2.Ի՞նչ է նշանակում «դերձակ» բառը.
դերձակ -Կարուձև անող արհեստավոր
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4. Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավորгх
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
Գոյական- երկրի, դերձակ
Ածական- երկար
Բայ- ասում է
6. Տեքստից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:
Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս:
7. Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
8. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Քանի որ նա կամակոր է:
9. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Նա վերմակը կարճ է կարում և ճիպոտով հարվածում է թագավորի ոտքերին:
10. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
11. Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Վերմակի տակ թաքուն սարդ կդնեի և կվախենար ու կպախկվեր վերմակի տակ:
12.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը:
Թագավոորի Պատիժ