Posted in Հայենագիթյուն

Երևանի պատմության թանգարան, պատում

Ապրիլի 30-ին Երևանի պատմության թանգարան: Այնտեղ շատ հետաքրքի էր: Այնտե ես տեսա և իմացա թե հին ժամանակ մարդիկ ինչ գործիքներով էին տներ կառություն: Ես տեսա թէ ինչ ձև էր հին Հայաստանը և իմացա որ Հայաստանը շատ մեծ է եղել: Այնեղ ես տեսելե եմ հին մետղադրամներ, կավից պատրաստած մի մեծ կուժ

Posted in Մայրենի

Ստերի Աշխարհ

Բարև, իմ անունը Արամ է, ուզում ես պատմել, որ որ ես ընկել էի Ստերի Աշխարհ:Դդե եթե ուզում ես, կպատմեմ: Այտ ժամանակ ես խաղում էի դրսոմւ: Ես կարծում եմ, որ ես շատ ստախոս էի,քանի որ շատ էի ստում դրսի երեխաներին: Օրինակ, երբ ես տեսնում էի իմ ընկերոջը, ես գնում էի իր մոտ և ասում էի:

-Իսկ դու գիտե՞ս, որ ես հարուստ եմ:

Posted in Բնագիտություն

Լույս և ձայն

Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով:  Մեզ  շրջապատող առարկաները, նրանց ձևն ու  չափը  տեսնում ենք լույսի  շնորհիվ:  Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

                     Ձայն
Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր  կոկորդի ձայնալարերը:
Ձայները  մարդկանց և  կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք  խոսելիս ձեռքը դնել  կոկորդին և  կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու  արագություն  ունի: Բայց ձայնի արագությունը շատ  ավելի փոքր  է,  քան լույսինը: Ամպրոպի  ժամանակ երևի   նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի  ձայնը: Իրականում որոտն ու  կայծակը միաժամանակ  են  առաջանում,  բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր  աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Հարցեր և  առաջադրանքներ
1.Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր: 
2. Ի՞նչն  են  անվանում  ձայն:
3.Ի՞նչն  են  անվանում  արձագանք:

Posted in Մայրենի

Քորլայն Նիլ Գեյման

Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում։Ո՞վ
գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջիկա մտքին։ Դե
իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարացքն ու տե-
ղի բնաակիչներին։Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու
շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր։Նրանք
բնակվում են ոչ միյայն վերևի և ներքևի հարկերում,այիև
տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն
ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ
ու հավիտյալ։ Քորլայնից կպահայջվի մեծ քաջություն ու
վճռականություն սպասվող փորձությունները հաղթահա-
րելու համար։

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
        ____զվարթ_______________

         ______քաղցր________________

        _______վերադարձել_________

        ___________իջավ__________________

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      _____դեպքից________                      _____պատահար__________

      ______ուրախ_________                      ______զվարթ______

      _______վայրկյանին_____               _______ակնթարթ_______

      ________զիլ _____________                      ________սուր___________

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

      ______կատու_______________                      _________կատուներ____________

      ________մայրիկ_____________                      __________մայրիկներ___________

      _____ծիծեռնակ________________                      ___________ծիծեռնակներ__________

      ______կտոր_______________                      _________կտորներ____________

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերըև  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   _____հայտնվել__էր__________                     _________շտապեց_______________

   ______պատահեց_____________                     _________կատարվեց_______________

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
——Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

    ___________________________________________________________________________________

    ___________________________________________________________________________________

Posted in Մայրենի

՛Սասունցի Դավիթ ՛ էպոս

Հա՛յրիկ թագավոր, 

Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝ 

էրթանք Հիլի, աղբրներու վերան զբոսանք. 

Ման գանք չուր իրիկուն, 

Իրիկուն դառնանք, էրթամ իմ տեղ: 

***

Գնացին, էլան սարի վերև, 

Էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին, 

Հետո ման էկան, տեսան Կապոտ ծով. 

Գնացին ծովափ սեյր անելու: 

  •  

***

Իրիկուն որ տի դառնար, տուն գար  

Ծովինար ասաց աղջիկներուն. 

— Աղջի՛կներ, դուք գնացեք, ման էկեք, 

Ես էրթամ, քիչ ջուր խմեմ: 

***

Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ. 

Նայեց, տեսավ ծովին ծեր չկա: 

Ինք ու քեռմեր նստան, լացին: 

Շատ նեղացավ աղջիկն ման գալով, 

Էնոր խըդամ շատ ծարվեցավ, 

Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց. 

***

— Էս ծովի ջուր շատ աղի է: 

Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ, 

Ես խմեի, սրտիս պապակն անցներ: 

— Աստված, դու մեկ ադբուր էստեղ բուսցես, Մեկ էլ ինձի լուս ու ճար անես: