Posted in Մայրենի

«Եղնիկը» պատմվածքը (կարճ)

Մի անգամ մի որսորդ անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց իր ընկերոջ երեխաների համար:

Կամաց-կամաց եղնիկը սովորեց և մտերմացավ երեխաների հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

Եղնիկը թեև ընտելացել էր ընկերոջս տանն ու դռանը, բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին:

Մի քամոտ գիշեր եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը: Նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ հայրենի անծայր անտառներում…:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *